Սյունիքում անցկացվեց «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը

Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարևանությամբ հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Մենք ենք, մեր սարերը» ոչխարների խուզման և արհեստների փառատոնը։

«Տաթևի վերածնունդ» ծրագրի կազմակերպիչ Անի Դավթյանն ասում է՝ նման փառատոների նպատակը մարզում զբոսաշրջությունն ակտիվացնելն է, ինչպես նաև համայնքների զարգացումը․

«Այս փառատոնն արդեն 5-րդ անգամ է իրականացվում, այս տարի մի փոքր ընդլայնել ենք, եթե նախկինում միայն ոչխարների խուզման փառատոն էր, ապա այս տարի՝ նաև արհեստների փառատոն, որպեսզի տեղացի վարպետները կարողանան ներկայացնել իրենց արհեստը, ծառայությունները․․․ Փառատոնի նպատակն է նաև, որ զբոսաշրջության հոսքն ուղղենք Սյունիք․․․»։

Փառատոնին ներկայացված էր 13 տաղավար, որտեղ Սյունիքի և Վայոց ձորի արհեստավորներն անցկացնում էին վարպետաց դասեր՝ կավագործություն, խեցեգործություն, կարպետագործություն և այլն։ Բացի վարպետաց դասերից, առանձին տաղավարներում ավանդական ուտեստներն էին ներկայացնում Տաթև համայնքի գյուղերի բնակիչները։

Նշենք, որ փառատոնը կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրելի դառնալ ոչ միայն հայաստանցիների, այլև օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս անգամ ևս շատ զբոսաշրջիկներ հատուկ Հայաստան էին եկել, որպեսզի մասնակցեն փառատոնին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս