Արմավիրի մարզի Գայ համայնքում 2022 թվականի մայիսից նոր մանկապարտեզ կգործի
Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 4000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղում 1990-ական թվականներից հետո մանկապարտեզ չի գործել, ավելացնելով նաև, որ ամենաուշը 2022 թվականի մայիսին շահագործման կհանձնվի գյուղի մանկապարտեզը:
«Մանկապարտեզը գյուղի համար մեծ նշանակություն ունի, ժողովուրդը գյուղատնտեսությամբ են զբաղվում ու երեխաներին տանում են Էջմիածին, կողքի համայնքներ ու մեր համայնքի երեխեքից կրկնակի, եռակի փող են վերցնում…»:
Մանկապարտեզի կառուցման ընդհանուր արժեքը 316 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը կառավարությունը պետք է հատկացնի.
«158 միլիոնը ես եմ վճարելու, որից ադեն 129 միլիոնը վճարել եմ… Շատ գեղեցիկ և տիպային մանկապարտեզ է»:
Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար՝ 4 խմբերով:
Սեյրան Մարկոսյանը վստահեցրեց նաև, որ չնայած աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի մայիսին, բարեխիղճ շինարարների աշխատանքի շնորհիվ հնարավոր է, որ մարտ ամսի սկզբին աշխատանքներն ավարտվեն:
Գայ համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկը տրվել է 2020 թվականի դեկտեմբերին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում