«Այս իշխանությունը ձերբակալում է՝ ուժեղ, հայրենասեր մարդկանց»․ քաջարանցի կին

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում շարունակվում է քաջարանցի կանանց ստորագրահավաքն ի աջակցությույն համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի։ Քաջարանցի կանայք նաև միասնության կոչ են անում սյունեցիներին, որպեսզի թիկունք կանգնեն Քաջարանի քաղաքապետին․

«Այս իշխանությունը ցանկանում է այնպիսի մարդկանց ձերբակալել, որոնք ուժեղ են, հայրենասեր են։ Քաջարանի բնակիչներ, սյունեցի մայրեր, խնդրում եմ, բոլորդ թիկունք կանգնեք մեր համայնքապետին, որովհետև նա մեր կարիքն ունի։ Ուզում ենք, որ նա վերադառնա Քաջարան համայնք և թիկունք կանգնի իր ժողովրդին․․․»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11։15-ին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01։24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հուլիսի 10-ին 2 ամսով կալանավորվեց:

Տեսանյութեր

Լրահոս