Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Բաքվում ստեղծվել է «Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը», որի հիմնադիրներն են «Մուսավաթ» կուսակցության անդամներ Ալի Աղաևը, Թահիր Հուսեյնովը և ազգությամբ թալիշ մտավորականներ:
Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ արժեքը որն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «մտքի հեղափոխությանը»:
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է այսօր հավանական պատերազմի վերսկսումը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որոշել է Գլխավոր դատախազություն դիմել պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։
Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-հարցին ի պատասխան՝ ասաց Ռ. Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ունեցել ենք առնվազն երկու կողմ. առաջին՝ նրանք, որոնք մարդկանց տարել են բախումների, և երկրորդ՝ իրականության հետ կապ չունի «խաղաղ ցուցարար» ասվածը, ինչի մասին խոսվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության կամ խափանման միջոցի փոփոխման համար կազմակերպված ստորագրահավաքին ՀՀ-ից և Արցախից միացել է 60.000 քաղաքացի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը՝ շեշտելով, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պետք է դարձնել հանրային քաղաքական պահանջ:
Դեկտեմբերի 16-ից մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որը կտևի մինչև 2020թ. հունվարի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ զորակոչն ընթանում է բնականոն հունով:
«Գուշակություններ են: Դա կարող է միայն ասել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով պատերազմի, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում հնարավոր լայնամասշտաբ գործողությունների վերսկսման, կանխատեսումների մասին հարցին:
Երևանում ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Կառույցի աշխատանքները համակարգելու է նախկին դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանը:
ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը որոշել է, որ խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով, իսկ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին առաջադրելու ՝ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը: 168.am-ի հետ զրույցում նա միանգամայն բնական համարեց Դաշնակցության՝ Արցախի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալը, և ոչ թե՝ մեկ այլ թեկնածուի աջակցելը:
2020-2022թթ. նման թռիչքաձև աճ ապահովելու համար արդեն այսօր մենք պետք է տեսնենք դրա նախադրյալները, որոնք չկան: Տնտեսական աճը չի կարող ընդամենը մեկ տարվա ընթացքում բարձրանալ մի քանի տոկոսով: Աճը պետք է լինի օրգանական, հետևողական բնույթի: Հակառակ դեպքում՝ մենք մտնում ենք պոպուլիզմի դաշտ ու խոսում ինչ-որ գոյություն չունեցող կախարդական փայտիկի մասին: Հարցը կրկին մեթոդաբանական դաշտ տանենք:
Նախիջևանն Ադրբեջանի համար միշտ դիտարկվել է՝ որպես պահուստային տարբերակ, այսինքն՝ եթե շատ վատ լինի, ապա նրանք կարող են այդ խաղաքարտն օգտագործել: Այս մասին հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանով են իրատեսական Նախիջևանի հատվածում լայնամասշտաբ պատերազմի կանխատեսումները, ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
«Ուզում է ցույց տալ, թե տեսեք՝ ես ինչքան կամ, որ մեծերն ինձ խաղացնում են և հրավիրում փակ քննարկման: Ես այս հարցով զբաղվում եմ ավելի քան տասը տարի, այդօրինակ քննարկումներ լինում են տարին մի քանի անգամ: Վերջին տասը տարվա ընթացքում շատ անգամներ եմ մասնակցել նման քննարկումների և կարող եմ գնահատել՝ ով է հող հանձնում, ով՝ չի հանձնում: Բայց մի անգամ մասնակցելով փակ քննարկմանը՝ գալ եզրակացության, թե ինչ է տեղի ունեցել նախորդ 15-20 տարիների ընթացքում, եկեք չմեկնաբանեմ, որովհետև ոչ մի լավ բան չեմ կարող ասել դրա վերաբերյալ: Սա ընդամենը ծաղրելի է: Բայց ես ուրախ եմ Իոաննիսյանի համար, որ վերջապես նրան հրավիրում են փակ քննարկումների: Դա իր համար մեծ ձեռքբերում է իսկապես»,- շեշտեց Ադիբեկյանը:
«Այլ կերպ ասում են՝ «կա՛մ դուք լավով եք գալիս մեզ հետ ապրելու, և կշարունակենք այն, ինչ արել ենք, կա՛մ առանց դրա կգանք ձեզ կմորթենք և կվերցնենք մեր հողերը՝ Զանգեզուրով, Երևանով, և դուք կոչնչանաք առհասարակ»: Սա է Ադրբեջանի մոտեցումը վերջին 100 տարում և լինելու է մոտակա հարյուր տարին ևս: Հանկարծ չխաբնվեք, որ Ադրբեջանում կարող է մի բան փոխվել: Նրանք կարող են 100 հանդուրժողականության կենտրոն բացել, բայց դա ոչինչ չի փոխում այդ հասարակության ներսում»,- ընդգծեց Ադիբեկյանը:
Հայկական կողմը պետք է ինտենսիվ աշխատի՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ Բաքուն այսքան տարի ամեն ինչ անում է, որ, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքին» պահի գետտոյացված, որը կրկնակի քիչ է եղել, քան ջարդերից փախած հայկական համայնքն Ադրբեջանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին ադրբեջանական թեզի տարածմանը միջազգային հարթակներում, մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարածել էր տեղեկություն, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»՝ անհապաղ հրավիրելով ԱԺ-ի և ԱԳՆ-ի ուշադրությունը:
«Արցախի իշխանություններն աշխատելու են ՀՀ-ի իշխանությունների հետ, և հակառակը՝ ովքեր էլ որ լինեն: ՀՀ-ում խոսք են տվել՝ դուք ընտրեք, մենք իրենց հետ աշխատելու ենք: Երկու կողմում էլ այդ խոստումը կա, ինչո՞ւ ենք փորձում քննարկել այն թեման՝ ով է ձեր թեկնածուն: Ինչո՞ւ չենք քննարկում՝ ով է Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի թեկնածուն: Պետք է նրբանկատություն դրսևորել»,- շարունակեց Պողոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հիանալի է համարում, որ այսօր, իր բնորոշմամբ՝ ունենք դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն, և հիշեցնում է, որ ժողովրդի շնորհիվ է, որ դա ունենք, և ըստ այդմ՝ դե յուրե կարող են քննադատել և դժգոհություն հայտնել:
Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այն հայտարարությանը, թե հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Արտաքին գործերի նախկին նախարարը շեշտեց՝ ինքը վերջին ճշմարտությունների տեսության ջատագովը չէ, և բացատրեց Փաշինյանի հայտարարության արդեն երևացող վտանգավոր հետևանքները:
Ես այդ գործի վերաբերյալ տեղեկություն չունեմ, թող դատախազությունը զբաղվի, պարզապես սելեկտիվ և ընտրովի չպետք է լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:
Ժողովրդագրության վրա ազդող երկու գործոն կա՝ բնակչության բնական աճ (ծնելիություն-մահացություն) և միգրացիոն գործանթացներ (արտագաղթ-ներգաղթ): Այս մասին 168.am-ի զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, շահերի պաշտպան Տաթևիկ Բեժանյանը՝ ՀՀ-ի դեպքում ուշադրություն հրավիրելով, մասնավորապես, միգրացիոն գործոնների վրա:
Արցախում մասնատվածություն չկա, նախագահի բոլոր թեկնածուների հետ ունենք ջերմ հարաբերություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արտահայտած մտքին, թե էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող Արցախի նախագահի թեկնածուների ներկա քանակը խոսում է ոչ թե ժողովրդավարության, այլ մասնատվածության մասին:
Նոր սպառազինության ձեռքբերման մասին պաշտոնական հրապարակումների համաձայն՝ մինչև 2020 թվականի սկիզբ ունենալու ենք Սու-30 ՍՄ ինքնաթիռների առաջին նախնական խմբաքանակը՝ թվով 4, որը միտում ունի դառնալու 8-12:
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը (ORSIS զինագործական ապրանքանիշ) հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
ՀՀ-ում ժողովրդագրության վիճակի բարելավման նպատակով Կառավարությունը քննարկման է դրել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրային նախագծերը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր հրավիրված ասուլիսին փորձեցին ի մի բերել՝ ԱԺ արտահերթ ընտրություններից մեկ տարի անց խորհրդարանական ի՞նչ պատկեր, կամ բովանդակային առումով ինչպիսի՞ օրենսդիր մարմին ունենք:
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերն ի սկզբանե կոչված էին նպաստելու կողմերի խաղաղությանը նախապատրաստվելուն, ինչի մասին կոչ էին անում ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահները և միջազգային հանրությունը, սակայն արդյունքում ստացանք այն, որ ադրբեջանցի լրագրողները ՀՀ և Արցախ այցերից իրենց երկիր վերադառնալուց անմիջապես հետո հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր հրապարակեցին՝ կտրված իրականությունից, թե իբր ՀՀ-ում տնտեսական և սոցիալական վիճակը բավականին ծանր է, չկան նորմալ խանութներ, ռեստորաններ, տրանսպորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորված հայտարարություն է անում, որ մենք զենքի աննախադեպ գնումներ ենք կատարել վերջին 1.5 տարում, ինչն իրականում այդպես չէ, ադրբեջանական կողմը դա կարող է օգտագործել մեր դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նոյեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն այսօր նվազ չեն, քան 3-5 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: