«Չեմ կարող կոնկրետ բան ասել». Աշոտ Ղուլյանը` ԱԳ նախարարի պաշտոնին նշանակվելու մասին

Երեկ է հրապարակվել, բայց մանդատից հրաժարվելու  որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու պայքարին, այդ մասին խոսակցություններին, Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում իր զբաղեցրած պաշտոնի հետ՝ 2.5 տարի ԱԳ նախարար լինելու հանգամանքի:

Այս պահին, միանշանակ, չեմ կարող կոնկրետ բան ասել: Մենք քաղաքական ուժերով հանդիպել ենք նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որևէ կոնկրետ հարց չի քննարկվել, առավելևս՝ կադրային: Պայմանավորվել ենք, որ համագործակցության շարունակման հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21-ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»,- ընդգծեց Ղուլյանը՝ ակնարկելով, որ իր՝ ԱԳՆ պաշտոնին հավակնելու մասին խոսակցություններն ուղղորդված են, գիտի, թե որտեղից դրանք կարող են լինել, քանի որ տեղեկատվական մրցակցությունը  քաղաքական կյանքի շարունակություններից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս