Բաժիններ՝

Բազմաթիվ զինծառայողներ և աշխատակիցներ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին. Շուշան Ստեփանյան

Մայիսի 5-ին ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտարարել էր, որ պայմանագրային զինծառայողներից պահանջել են վերադարձնել ստացած 26.500 դրամները։ Այս առնչությամբ 168.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ 26500 դրամի չափով օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին,  որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Նշված ծրագրից օգտված  ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է,  և  այդ թվի մեջ ներառված են նաև որոշ զինծառայողներ և ՊՆ համակարգի քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ և կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կան բազում հետ փոխանցումներ»,-մանրամասնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս