ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին անդրադարձավ դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված միջադեպին:
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը:
Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում կտրուկ ակտիվացում հակառակորդի կողմից չի նկատվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նախիջևանյան թևում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների մասին կանխատեսումները:
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Անկեղծ ասած, չեմ հասկանում այն հապճեպությունը, որը նկատելի է այս հարցի շուրջ: Սա լուրջ մասնագիտական փորձաքննություն պահանջող գործընթաց է, և հատվածական քայլերով ոչ մի լուրջ խնդիր չենք կարող լուծել: Շատ մանրամասներով դեռ չեմ ցանկանում անդրադառնալ այդ նախաձեռնությանը, որովհետև ընթացակարգային առումով դեռևս սաղմնային փուլում է, և համոզված եմ, որ այս տեսքով այն ընդունման հնարավորություն չունի: Զինված ուժերի արդիականացման հարցը ցանկացած երկրի կառավարության առաջնահերթություններից է, և ընթացիկ օրենսդրական կարգավորումներն ու օրենքները պետք է ընդունվեն՝ նկատի ունենալով Զինված ուժերի զարգացումը տարբեր ժամանակահատվածների կտրվածքով: