Որքանո՞վ են Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման հետ կապված սոցցանցերում պտտվող լուրերը հավաստի: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին:
«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետակածություններ: Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Պետք է հստակ ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-եր, մեծ քանակությամբ հրետանի:
Երեկ ՀՀ Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժը կորցրած ճանաչել սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակության գործուղումը Ռուսաստան՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցության նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և դժվար մարտեր են ընթացել: Հակառակորդն ունի նաև մոտ 1900 վիրավոր` բոլոր ստորաբաժանումները միասին վերցված:
Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Թալիշի ուղղությամբ մարտերում «ոչնչացրել» են փորձառու հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին: Հրամանատարը կապի դուրս գալով՝ անձամբ է հերքել իր «մահվան» մասին լուրերը:
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտնել էր, որ Հայաստանն Արցախի բնակիչներին տարհանելու ծրագիր է մշակում։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Այս մասին 168.am-ին ասել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Այս պահին կորուստի կամ ձեռքբերման մասին խոսելը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղին չի համարում:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հակառակորդն ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-երի, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով:
«Այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»:
Որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ:
Երեկ Ադրբեջանը շտապել է հայտարարել, թե իբր մի քանի գյուղ են գրավել, բայց այդպիսի բան չի եղել: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ հակառակորդն ավելի քան 50 տանկ է օգտագործել:
Դիրքային առումով շատ բան չի փոխվել առաջնագծում. լայնածավալ մարտական գործողություններ են Օմարից մինչև Արաքս:
Արցախաադրբեջանական սահմանին թշնամու կրակոցների հետևանքով վիրավորվածների թիվը փոխվել է դեպի նվազում. թեթև վիրավորվածները վերադարձել են ծառայության:
Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Մենք հարյուրավոր զոհեր չունենք, ադրբեջանական կողմի հայտնած տեղեկությունը կեղծիք է: Հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտոնապես հայտարարվել է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Հակառակորդը դրանով չի հանգստացել և շարունակել է հակագրոհներ իրականացնել որոշ տեղերում, որոնք հայկական կողմը հետ է մղել: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
168.am-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, թե Ստեփանակերտը հակառակորդի ԱԹՍ-ների թիրախում է այս պահին:
Ճշտված տվյալներով, Ադրբեջանը կենդանի ուժի 200 կորուստ ունի: Այս մասին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցությունները և փաստերը տեղական և ոչ տեղական լրատվամիջոցներում Սիրիայից վարձկանների` Ադրբեջան տեղափոխման մասին` Թուրքիայի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Այս մասին Եգիպտոսում խոսել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, «ադրբեջանական բանակն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր` 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն»:
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման հարցում:
Առաջին շարակարգի զորահավաք է լինելու: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Քանի որ մարտերն ընթանում են, և բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում, կոնկրետ կորուստների մասով ամփոփիչ տվյալներ մենք չենք կարող ներկայացնել: Դա բավականին անպատասխանատու կլինի մեր կողմից, քանի որ կա սխալվելու հավանականություն, քանակ, մարդկանց անուններ, մի քիչ դժվար է: Բայց քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, որ մենք ընդհանրապես կորուստներ չենք ունենա, կամ չունենք, մի քիչ ճիշտ չի լինի»:
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում:
Ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունն առավել ակտիվ փուլ մտավ այս տարվա հուլիսին Տավուշում ծավալված գործողություններից հետո: Ընդ որում, այդ նախապատրաստությունը Թուրքիան ու Ադրբեջանը ծավալում են համատեղ՝ միաժամանակ ներդաշնակեցնելով իրենց անելիքները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, քարոզչական դաշտերում:
Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը «գաղտնազերծել» է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների փաստը: Մասնավորապես, հոդվածում խոսվում է Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ,- Մ.Պ) միջև գաղտնի բանակցությունների մասին: Հայաստանի բանագնացի դերում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է: Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէ: