«ՊՆ-ն համապատասխան որոշումները կայացրել և ներկայացրել է. պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա, երբ իրավիճակը թույլ կտա». Բալայան

Մայիսյան հաղթանակի առիթով սովորաբար ՀՀ նախագահական նստավայրում տեղի են ունենում պետական պարգևների հանձնման, զինվորական կոչումների շնորհման արարողություններ:

168.am-ը պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի համատեղ ասուլիսի ընթացքում փորձեց պարզել, թե այս տարի առկա համաճարակային պայմաններում այդ միջոցառումն ի՞նչ կերպ է կազմակերպվելու, եթե նախատեսված է:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ նախ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ, այո´, հիմնականում նման տոների ժամանակ են տրվել կոչումները, սակայն այս տարի որոշ խնդիրներ կան` հավաքների հետ կապված սահմանափակումները և պարետատան ցուցումները պահպանելու տեսակետից:

«Բայց մենք դեռ առջևում ունենք մի շարք առիթներ, որոնց շրջանակներում մենք կարող ենք այդ հարցին լուծում և կարգավորում տալ: Այնպես որ, այս հարցն օրակարգում է, որի մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք»,- հավելեց նա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ ասաց, որ իրենց մասով համապատասխան որոշումները կայացվել են, ներկայացվել:

«Ես կարծում եմ, որ պարգևատրման հանդիսավոր արարողություններն այն ժամանակ տեղի կունենան, երբ հնարավոր լինի, երբ ստեղծված իրավիճակը թույլ կտա»,- ընդգծեց Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս