«Ես ուրիշ տեղում եմ, մասնակցում եմ քննչական գործողությունների, տեղյակ չեմ՝ կալանքի միջնորդությունն այսօ՞ր է քննվելու, թե՞ ոչ, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ, չեմ կարծում, որ այսօր կքննվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սմբատ Մինասյանը:
Ժամը 20.40-ի դրությամբ 177 անձ ԱԺ–ի ու ԱԱԾ–ի մոտից բերման են ենթարկվել: Բոլորն էլ ազատ են արձակված: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանությունից:
Գլխավոր դատախազը պատասխան չուներ նաև ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանի դիտարկմանը. «Ինքներդ նշեցիք, որ 2017թ. հանդիսանալով գլխավոր դատախազ՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում շրջանառվում էին բազմաթիվ տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, անգամ կան դրա հետ կապված ձայնագրություններ, կաշառք է բաժանում, կաշառք է տալիս, և դրանց հետ կապված որևէ զարգացում, որևէ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված են Աննա Հակոբյանի «City of smile»-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»:
168.am-ի լրագրողները փորձել են պարզել, թե քաղաքի ո՞ր հատվածներում են փողոցներ փակվել:
Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Ժամը 11:00–ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր տարածքային կառույցներում ոստիկանական գործողություններ են իրականացվում: Վաղ առավոտից Արագածոտնի մարզում, Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Երևանի տարածքային կառույցներում ուժայինները պաշարել են ԲՀԿ-ի գրասենյակները, կատարվել են խուզարկություններ, կան բազմաթիվ բրման ենթարկվածներ: Տեսանյութում ԲՀԿ-ի Սպիտակ քաղաքի տարածքային կառույցի գրասենյակն է:
«Թող ապացուցեն՝ ես, օրինակ, անձամբ ո՞ւմ եմ զանգել: Ես որևէ մեկի չեմ զանգել ասել՝ արի քաղաք: Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց ես որևէ մեկի չեմ զանգել, ինքս իջել եմ ԱԱԾ»:
Այսօր սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում ծավալուն վերլուծություն էր ներկայացրել, որում նշել էր, որ իրավապահ մարմինների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված գործողությունների արդյունքում խախտվել է Սահմանադրության 96-րդ հոդվածը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ փաստացի իրականացվել է քրեական հետապնդում, և վերջինս ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ առանց Ազգայի ժողովի նախնական համաձայնության։
«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:30-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանական բաժիններում արդեն տեղ չկա, և ձերբակալվածներին տանում են մարզային բաժիններ: Մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ղեկավար Դավիթ Խաժակյանին տարել են Մասիսի բաժին, «Ադեկվադ» միաբանության անդամների մի մասին՝ Մասիս, մյուս մասին էլ՝ Էջմիածին:
Այս պահին ԱԱԾ դիմաց շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրների ու աջակիցների հավաքը:
Ժողովուրդն իրավունք ունի դժգոհել կամ բողոքել, բայց ոչ հավաքներ կազմակերպելով, որովհետև երկրում էպիդեմիա է, պանդեմիա է: Հիվանդանոցներում տեղ չկա: Հավաքի մասնակիցներից մեկը կարող է հիվանդ լինել, իսկ հավանականությունը, որ գոնե մեկը հիվանդ կլիներ, եկեք համաձայնենք, որ շատ-շատ մեծ էր: Եվ քանի՞ մարդու նա վարակած կլինի… Եվ սա լրջագույն խնդիր է: Կրկնում եմ, հիվանդանոցներում տեղ չկա:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ նման տեղեկություն իրենք էլ ունեն, որովհետև իրենք 72 ժամ իրավունք ունեն պահելու Գագիկ Ծառուկյանին:
Ազգային անվտանգության ծառայության դիմացից ոստիկանությունը բերման է ենթարկել 91 քաղաքացու:
«Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ նախկին և ներկա հրապարակումներին, հարուցված քրեական գործերի օբյեկտիվությանը, սակայն մի բանում համոզված եմ՝ հետապնդումները քաղաքական բնույթի են: Դրանց նպատակը հստակ է. առաջին պլանում գտնվող բոլոր քաղաքական ուժերին կամ ենթարկեցնել, կամ վերացնել, եթե նրանք 88 իմքայլականների պես հլու-հնազանդ չեն դառնում»:
Շարունակվում են բախումները ոստիկանական ուժերի ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև:
168.am-ի լրագրողի խոսքով՝ սարսափելի իրավիճակէ ԱԱԾ մոտ, և անգամ լրագրողնրին թույլ չեն տալիս մոտենալ ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային ն ավտանգության ծառայության մոտ հանդարտ է:
Այսօր առավոտվանից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու ընդունելությունների տանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտից 168.am-ի լրագրողական թիմը տեղեկացնում է, որ տարածքում տեղակայվել են 3 ավտոմեքենաներ, որոնցում ոստիկաններ են, և նաև մի քանի ավտոբուսներ, որոնցում նույնպես ոստիկաններ են գտնվում:
«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է հիշեցնում: Ես ցավ եմ ապրում, որ մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ասենք ֆոտոշոփով սարքած ինչ-որ թղթի հրապարակումը»,-ասաց Իվետա Տոնոյանը:
«Ներսում խուզարկություն է իրականացվում, բայց մենք տեղյակ չենք, թե ինչ գործի շրջանակներում է դա: Եվ արդեն մյուս կողմից սկսել են խախտել անմեղության կանխավարկածը և ինչ-որ կարծիքներ հնչեցնել, գնահատականներ տալ, որովհետև իրենք հարգանք չունեն իրավապահ մարմինների նկատմամբ»
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:
«Ինձ Արցախից շատերը նամակներ էին գրում, ասում, որ կգնան, սոցփաթեթի բաժանորդագրությունից կհրաժարվեն, եթե «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում չվերականգնվի, ինչին ես պատասխանել եմ՝ ձեր իրավունքն է, ինչ ուզում եք՝ արեք: Այնպես որ, վերահաստատում եմ նախկին ասածս՝ եթե արցախցին ուզում է մեր ալիքը նայել, կնայի: Թող պայքարի իր իրավունքների համար»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «5-րդ ալիք» հ/ը Արցախում հեռարձակման դադարեցման արցախյան իշխանությունների վերջնական որոշմանն արցախցիների արձագանքին՝ ասաց հ/ը գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն արցախցիներին հորդորում է հ/ը արտադրանքը Յութուբով նայել, սակայն ողջ հարցն այն է, որ Յութուբում տեղադրվում են իրենց միայն քաղաքական և լրատվական հաղորդումները:
«Ուրեմն 1-ին օրը պետք է ասվեր, որ կան տեղեկություններ, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները տեղեկատվական պատերազմ են հայտարարել Հայաստանին, և պլան է մշակված լեգիտիմ իշխանության վարկանիշը հասարակության մոտ գցելու համար: Երկրորդ օրը լրիվ ուրիշ մարդ կարող էր պատմել այս պատմությունը, թեպետ կարելի էր ավելի լավ բան մտածել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ այս պատմությունը նախորդ դարի 30-ական թթ. արդեն պատմվել է:
«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի, Նառան է՝ վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա՝ կվերցնի. 35 հազար դոլար»,- այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ապա հավելել, որ վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը, և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի:
«Ինձ ստիպել է այստեղ գալ իշխանությունների հակապետական ու անօրինական գործողությունները, այսպես կոչված, արտակարգ դրության երկարաձգումը և մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիայից հետո նրանց բերման ենթարկելու մտադրությունը»,- ասաց ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված քաղաքացիներին աջակցություն հայտնելու եկած ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ռուբեն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին աջակցության համար և ասաց, որ որպես փաստաբան՝ ինքն այս պահին գնալու է մյուս բերման ենթարկվածներին իրավաբնական աջակցություն ցույց տալու: