«Հայտարարում եմ՝ 48 միլիոն դոլարի մասին տեղեկությունը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, բացարձակ ճշմարտություն է». Գառնիկ Իսագուլյան
«Մինչև հեղափոխությունը հեղափոխության շատ մասնակիցներ` Լիլիթ Մակունց, Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, նրա կինը` Աննա Հակոբյան, Գարեգին Չուքասզյան, Ասյա Խաաչատրյան, Արսեն Խառատյան, Հրանուշ Խառատյան, այցելում էին շատ հաճախ Թբիլիսի, Վրաստանի ամերիկյան դեսպանատան միջոցով հանդիպումներ էին կազմակերպում հատկապես ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ժամանակին այդ մասին պատիվ եմ ունեցել զեկուցել նաև ՀՀ ղեկավարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ բանախոսի` երբ ինքը հայտարարել է, որ վերոնշյալ անձինք բավականին մեծ չափի գումարներ են ներկրում Հայաստան և նախապատրաստում են հեղափոխություն, բոլորը տարակուսանքով են վերաբերվել դրանց:
«Նորից պաշտոնապես հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարի մասին տեղեկությունը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, բացարձակ ճշմարտություն է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով` իրենց ծրագրում Սլավոնական համալսարանի այն ժամանակվա դասախոս Լիիթ Մակունցը ցանկացել է ներգրավել նաև բուհի փայլուն ուսանող, բազում լեզուների գիտակ Անդրանիկ Հովհաննիսյանին, ում այսօր թույլ չեն տալիս երկիր մտնել, սակայն վերջինս, իմանալով` ինչի մասին է խոսքը, հրաժարվել է մասնակցել այդ ստոր գործարքին:
Մանրամասները` տեսանյութում