Ովքե՞ր էին «Եռաբլուրում» ուղեկցում Արթուր Վանեցյանին

Այսօր` ժամը 12:00-ից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կոչով հավաքված իրավապահ մարմինների պաշտոնաթող բարձրաստիճան սպաների թվում շատ հայտնի դեմքեր կային:

Մասնավորապես Արթուր Վանեցյանի կոչին արձագանքել էին ԱԱԾ նախկին տնօրեն, ընդամենը 1 ամիս պաշտոնավարած ու աղմկահարույց գրառմամբ իր պաշտոնաթողությունը հիմնավորած գնդապետ Միքայել Համբարձումյանը, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, հետագայում ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031