Բաժիններ՝

«Ես եկեղեցում եմ, հավատացյալներն են այստեղ». Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգև

Այսօր Սյունիքի մարզ կատարած իր ձախողված այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով կարողացավ Սյունիքում մտնել միայն Սառնաղբյուր և Սիսիան համայնքներ, այցելեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, ուր քահանան՝ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, չսեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքը նրա ու նրա վարած քաղաքականության նկատմամբ:

Քիչ անց Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը, ով աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Այսինքն` քահանայի վրա հարձակում պլանավորողը ՀՀ պետական ապարատի ծառայող է:

Ապա տեղեկատվություն տարածվեց, որ Պարգև քահանայի տունը Նիկոլ Փաշինյանի ցուցմամբ՝ խուզարկում են, և որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հրահանգել է դաժան հաշվեհարդար տեսնել նրա հետ:

168.am-ը կապ հաստատեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու  քահանա Տեր Պարգև Զեյնալյանի հետ:

– Տեր Պարգև, տեղեկություններ կան, որ Ձեր բնակարանը խուզարկում են:

– Չէ, ես տեղյակ չեմ, ես եկեղեցում եմ:

– Տեսանյութ հրապարակվեց, որում եկեղեցու մոտ մարդիկ էին եկել, Ձեզ եկեղեցի չթողնելու կոչեր էին հնչեցնում:

– Այստեղ չեն հիմա, չգիտեմ՝ ուր են:

– Ձեր անվտանգությունն ապահովվա՞ծ է, ոստիկանություն կա՞ այդտեղ:

– Չէ, ոստիկանություն չկա: Ես եկեղեցում եմ, հավատացյալներն են այստեղ:

– Նրանց կողմից Ձեր նկատմամբ վատ վերաբերմունք չկա՞:

– Չէ, չկա նման բան:

– Իսկ Ձեր բնակարանում կա՞ն մարդիկ, որոնք կարող են ասել՝ այնուամենայնիվ, խուզարկություն իրականացվո՞ւմ է թե՞ ոչ:

-Չէ, տանը ոչ մի խնդիր չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս