«Վարչապետ եմ ես: Ինքն է ասել: 3 միլիոն վաչապետերից մեկը: Ինքը 5000 մեր երեխեքի գլուխ ա կերել․․․». քաղաքացիներն ուզում են մտնել կառավարության շենք

Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:

«Վարչապետ եմ ես: Ինքն է ասել: 3 միլիոն վաչապետերից մեկը: Ինքը 5000 մեր երեխեքի գլուխ ա կերել: Երկիրս ծախեց, դավաճան, վիժվածքը: Էս երեխեքի արյունը դեռ չի սառել: Թող գնա»,- ասաց քաղաքացին` հավելելով, որ չի վախենում ոստիկաններից:

Քաղաքացու պահանջին միացան մյուս ցուցարարները՝ ասելով, որ իրենք դեմ են բռնությանը, չեն ցանկանում բախվել ոստիկանների հետ, միայն ուզում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իրավիճակը, պատրաստ են նաև վարչապետի հետ դրսում հանդիպել, եթե նա իջնի:

«Ինչո՞ւ չեք թողնում: Այսինքն՝ եթե ես Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չեմ, ուրեմն վատ քաղաքացի՞ եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները`տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս