«Եթե այս իշխանությունը մնա, արդեն մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական Բայրաքթարներին դիմավորենք Երևանի վրա». Անդրանիկ Թևանյան

«Մենք պետք է հասկանանք՝ Հայատանն այս օրին հասավ ապիկարությա՞ն, թե՞ դավաճանության արդյունքում»,- կառավարության դեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Ըստ նրա` թեպետ քաղաքացիներին մատուցվում է, որ դավաճանական փաստաթղթի ստորագրմամբ փրկվել է 25․000 մարդու կյանք, իրականում կերել են 25000 մարդու կյանք:

«Եթե դիվանագիտական հարաբերությունները չմտցվեին փակուղի, մենք ոչ միայն չէինք ունենա այսօրվա կորցրած Արցախը, այլև կխուսափեինք պատերազմից»,- ասաց նա:

Անդրանիկ Թևանյանի խոսքով` քանի որ ռուսները կանխեցին Արցախի ամբողջական հանձնումը, այդ ծրագիրը հիմա տեղափոխվել է Հայաստան, իսկ այդ ծրագրի շարունակությունն այն է, որ Թուրքիայի համար այդ պատերազմը ոչ թե Արցախի, այլ Սյունիքի համար էր:

«Հիմա Սյունիքի վրա կրկին շարւնակվում են հարձակումները, և ադրբեջանաթուրքական մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ Սունիքի ուղղությամբ պետք է իրականացնել գրոհ, սադրանք, որպեսզի մինչև վերջ հնարավոր լինի իրականացնել Էրդողանի ծրագիրը: Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ իրենք տիրացան Արցախի 9 շրջաններին: Եթե այս իշխանությունը մնա, արդեն մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական Բայրաքթարներին դիմավորենք Երևանի վրա»,- ասաց քաղաքագետը:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ արտահերթ ընտրությունները կազմակերպեն այս իշխանությունները, և երբ երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների, դա նշանակում է, որ նրանք պատրաստվում են կեղծել ընտրությունները:

Նա տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են համապետական հանրահավաքին, որի օրը լրացուցիչ կտեղեկացվի:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս