Քաջարանի քաղաքապետին վաղը հարցաքննության են հրավիրել
168.am-ի տեղեկություններով՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին իշխանությունները ծանուցագիր են ուղարկել, համաձայն որի՝ վերջինս վաղը հարցաքննության է հրավիրվում ՀՀ Քննչական կոմիտե:
Հավանաբար Մանվել Փարամազյանին մեղադրանք կառաջադրվի իշխանությունների համար սիրելի՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու և անցկացնելու հոդվածով:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաև Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մանվել Փարամազյանը նաև ակտիվորեն մասնակցում է մարզում կազմակերպվող բողոքի ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներին:
Մեր աղբյուրները տեղեկացրեցին նաև՝ չի բացառվում, որ Մանվել Փարամազյանին կկալանավորեն: