«Այս բոլոր հայտարարություններից հետո աղմուկ էր բարձրանում, բայց ոչ մեկը շատ տարօրինակ ձևով ինձ դատի չէր տալիս». Գառնիկ Իսագուլյան

«Մինչև պատերազմը ես ասել էի, որ Նիկոլը գալիս է Արցախը ծախելու: Եվ քանի որ պատերազմի հենց առաջին օրերից մենք այցելել էինք Արցախ, ես Հադրութի թիկունք մտնող դիվերսիոն խմբի հետ կապված` արեցի հետևյալ հայտարարությունը, որ 400 հոգի Նախիջևանից Քաջարանի տարածքով անցել են Արցախ և մտել են Հադրութի թիկունք: Եղել են ուղեկցողներ: Հիշո՞ւմ եք, բոլոր զինվորներն ասում էին, որ Հադրութ մտել են թիկունքից: Հետագայում ես խոսեցի 1400 անձնագրերի մասին, որոնք տրվել են հայերեն խոսել իմացող ադրբեջանցիների»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ տվել է նաև այն անձնագրային բաժինների անունները, ովքեր տվել են այդ անձնագրերը:

Այս առումով նա ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի առեղծվածը հենց դրանում է կայանում:

«Ես հայտարարեցի, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ ևս սպանություն է նախապատրաստվել: Ասել եմ նաև, թե հոկտեմբերի 19-ին Աննա Հակոբյանն ու Սամվել Բաբայանը որ բունկերում էին, և որտեղ էին Նիկոլ Փաշինյանն ու Լենա Նազարյանն այդ ժամանակ: Այս բոլոր հայտարարություններից հետո աղմուկ էր բարձրանում, բայց ոչ մեկը շատ տարօրինակ ձևով ինձ դատի չէր տալիս»,- հիշեցրեց Գառնիկ Իսագուլյանը:

Մանրամասները`տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս