«Դա ճիշտ չէ, ես նույնպես կողմ եմ եղել, որ գործը չընդունվի». ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյան

Այսօր 168.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։

Նշել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ ՍԴ–ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ այդ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։

Մեզ հետ զրույցում ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը հերքեց իր մասով տեղեկությունը:

«Դա ճիշտ չէ, ապատեղեկատվություն է իմ մասով: Ես նույնպես կողմ եմ եղել, որ գործը չընդունվի: Իսկ մնացածի մասով, իհարկե, ես չեմ կարող մեկնաբնություն տալ: Առաջիկայում էլ որոշումն արդեն կհրապարակվի»,-ասաց Աշոտ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031