Եվ ահա տեղեկացանք, որ դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է բավարարել Արա Կուբանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) հուլիսի 10-ին արտահերթ նիստում քննարկեց և թույլատրեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարումը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը «Յուքոմ»-ից դուրս եկած Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներն են:
Այսօր Ֆեյսբուքում տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում էր, որ Լոնդոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հարող փողոցի երկու կողմերում հավաքվել էին հայեր ու ադրբեջանցիներ՝ իրենց երկրների պետական դրոշներով ու տարատեսակ կարգախոսներով:
«Այս օրերին, երբ բոլորիս ուշադրությունը սևեռված է սահմանին, հայ զինվորին, փորձում ենք միաբանման, բռունցքվելու, բոլորի ուժերը մեկտեղելու և հանուն Հայաստանի Հանրապետության գործելու կոչերով հանդես գալ, նվազեցնել իշխանություններին ուղղված քննադատությունը, մինչդեռ հատկապես Ֆեյսբուքում նկատելի են, առանձին օգտատերերի, պսևդո-լրատվամիջոցների կողմից անընդհատ շրջանառվում են որոշակի նյութեր, տեսանյութեր այն մասին, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, նախկինում մեր գեներալները դիրքեր են վաճառել, համագործակցել են ադրբեջանցիների հետ: Սա շատ մտահոգիչ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Բոլոր դիմումները, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), կոչվում են «ընդդեմ Հայաստանի», եթե գործով պատասխանող հանդիսանում է ՀՀ-ն՝ ի դեմս կառավարության: Դրանից պատմություն սարքելու կարիք չկա: Ընդամենն իրավական գրագիտության բաց է, եթե մարդկանց թվում է, թե այդ ձևակերպումը խնդիր է, որովհետև ընդդեմ բոլոր երկրների՝ կան գործեր, ցանկացած պետության, որն անդամակցում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- 168.am-ի «Ռեվյու» ծրագրի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ինքը և, ասենք, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը շատ ավելի բարձր պարգևավճար են ստացել, քան քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականները, քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ ինքը և Կամո Արեյանը եռամսյակային պարգևավճարներ են ստացել, մինչդեռ մեր նշած անձինք ստացել են ամենամսյա պարգևավճար, և հենց դրանով է պայմանավորված գումարային տարբերությունը:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ են ունեցել դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել:
Հուլիսի 10-ին հրապարակվեց 2020թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստը, որում բացակայում էր «ազգային եկեղեցի» ձևակերպումը: Բացի դրանից, նույն տեքստում առաջին անգամ որպես ազգային արժեք են ճանաչվել այլ կրոնական կառույցներ: Այս համատեքստում հատկապես կարևորվել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱՍԵ) հանրային իրավունքի իրավաբանական անձ ճանաչելու խնդիրը: Այս և պետություն-եկեղեցի իրավահարաբերությունների այլ կողմերի մասին 168.am-ը զրուցել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների դոկտրինալ հայեցակարգի» համահեղինակ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Շաքարյանի հետ:
168.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը լուրը հաստատեց միայն ԱԱԾ-ի կողմից դատարանում գործողություններ կատարելու մասով:
Գյումրիում տեղացած երեկվա աղետալի կարկտախառն անձրևը մեծ ավերածություններ է գործել քաղաքում, վնասվել են բնակելի տնակային ավաններ, ճանապարհներ, մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնած:
«2019թ. դեկտեմբեր ամսից աշխատում եմ ՀՊՏՀ-ում՝ «Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնում»՝ որպես առաջատար մասնագետ: Բազմիցս արժանացել եմ գովասանքի խոսքերի, որոնց մասին վկայում են բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր: 2020 թ. ապրիլի 19-ին՝ ոչ աշխատանքային՝ կիրակի օր, երեկոյան ինձ է զանգահարում ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը և «հրամայում» գրել ազատման դիմում, քանի որ ֆեյսբուքյան էջում կիսվել էի հումորային քաղաքական տեսանյութով»,- ասում է Անի Ղազարյանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը:
«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
«Որքան էլ թշնամական ուժերը փորձում են անհանգստություն պատճառել, սա մեր գյուղն է, մեր ժողովուրդը, խաղաղ ու հանգիստ, պատրաստ ամեն վայրկյան ամեն ինչի»,- Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամեջից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Վերջինին ուղեկցում էին այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար նարեկ Մալյանն իր բեռնատարով ուղևորվեց Երևան:
Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ինձնից թաքուն իրենք որոշել են հանել «Ո՛չ Սորոսի վաստակներին» պլակատը, որն ամրացված էր իմ բեռնատարի վրա, ինչպես նաև գողացել են օլիգարխ Ջորջ Սորոսի նկարներով պլակատները, և ես հիմա չգիտեմ՝ դրանք որտեղ են:
«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Եվս 16 անձ Ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից բերման է ենթարկվել կրկին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
Բերման ենթարկվածների վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիանությունից տեղեկացրին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Խոր Վիրապից 32 անձ բերվել է ոստիկանություն:
Դրանք կարող են տարաբնույթ լինել: Կարող է տարաբնույթ ինֆորմացիա լինել մասնավորապես հիվանդության վտանգավորության, նրա զարգացման հետ կապված: Եթե մենք Քովիդից էլ մի պահ վերացարկվենք, նման խնդիր ծագեց նաև Չեռնոբիլյան աղետի հետ կապված, երբ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվեց, ու այն վտանգ էր ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ նման պրակտիկա, նման հանցակազմեր ընդհանրապես կան տարբեր երկրներում, և կան նմանատիպ գործեր, որոնք քննվել են, որոնց վերաբերյալ արձագանք եղել է և ներպետական, և ՄԻԵԴ-ի մակարդակում: Խնդիրը հետևյալն է՝ առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա, իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) այս պահին արտահերթ նիստում քննարկում է «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարման հարցը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը Յուքոմից դուրս եկած Եսայան եղբայրներն են:
Երեկ factor.am-ին տված իր հարցազրույցի ընթացքում «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել էր. «Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր»։
Թեմայի շուրջ 168.am-ը երեկ ծավալուն հարցազրույց էր հրապարակել միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբան Արա Ղազարյանի հետ, ում հետ զրուցել էինք ՄԻԵԴ վճռի ու բուն բողոքի աղերսների մասին:
«Երեկ լայն տարածում ստացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամլո հաղորդագրությունը, որ ՄԻԵԴ-ը մերժել է «Գյուլումյանը և այլք` ընդդեմ Հայաստանի» միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումատուների պահանջը, և սա բավականին մանիպուլյատիվ իրականությունը ներկայացնելու հերթական տեղիքը տվեց»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով երեկվանից իշխանական թևի ու նրա համակիրների կողմից որպես պարտություն ներկայացվող ՄԻԵԴ որոշման մասին, ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կառավարության դիմացից 10 անձ բերվել է ոստիկանություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:
«Այստեղ խոսքը հայցի ապահովման միջոցի մասին է, որը փաստաբանները մեր դատարաններում հաճախ են կիրառում: Այսինքն` միջանկյալ դատական ակտ են խնդրում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Դրա նպատակն է՝ այնպիսի միջոց կիրառել, որ հանկարծ անհնարին չլինի վերջնական դատական ակտի կատարումը: Որպես կանոն` դա բավարարվում է այն իրավիճակում, երբ անձի կյանքը, առողջությունը վտանգի տակ են, և պետք է ինչ-որ գործողություն կասեցնի»,- ասաց Արա Ղազարյանը` ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը շատ նեղ է մոտենում այդ հարցին;
Նիստը սկսվելուն պես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ վճռի եզրափակիչ մասը, ըստ որի` արդարադատության նախարաի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել:
«Խոսքը Իտալիայում տեղի ունեցած հետևյալ պատմության մասին է: Իտալիայի բոլոր դպրոցներում խաչը կախվում է դասարաններում: Իտալիայի քաղաքացիներից մեկը դատի է տալիս երկրի կառավարությանը՝ հայցի հիմքում դնելով այն, որ դասարաններում պարտադիր կախվող խաչը խախտում է իր կրոնական ազատությունները, բազմակարծության իրավունքը և այլն: Այդ քաղաքացին պահանջում է նաև, որ դատարանի վճռով Իտալիայի բոլոր դպրոցների դասարաններից խաչերը հանվեն: Իտալական դատարանը, բնականաբար, մերժում է»,-այսպես սկսեց այդ պատմությունը Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ խոսքը միայն խաչերի մասին չի եղել, այլ դասագրքերում նաև ծրագրային խնդիրների առկայության՝ ըստ տվյալ քաղաքացու:
Խնդիրն արդեն արտակարգ դրության երկարաձգումը չէ, այլ այն, թե ինչ խնդիրներ են դրվելու արտակարգ դրության ժամկետները երկարաձգելիս, և ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Եթե ամբողջ արտակարգ դրությունը կառուցվելու է բացառապես դիմակներ կրելու հորդորի և դրանց համար տուգանքների քաղաքականության շուրջ, ապա սպասվող արտակարգ դրությունն ունենալու է նույն անարդյունավետությունը, ինչ վերջին երեքն էին։
«Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ»,- «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին: