Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում. Ոստիկանություն

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով այն հարցին, թե երբ է ազատ արձակվելու Առուշ Առուշանյանը, քանի որ բերման ենթարկելու 3 ժամն անցել է արդեն։

Այլ հարցերի պատասխանները ստանալու համար մեզ խորհուրդ տվեցին դիմել Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից տեղեկատվություն ստանալուն պես կհրապարակենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031