«Նիկոլը մեծագույն «քցող է», սրիկա, որ երբեք չի ցանկանա իրեն հասանելիք փողը կիսել որևէ մեկի հետ». Գառնիկ Իսագուլյան

«Հիշո՞ւմ եք` Սամվել Բաբայանն ինչ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ցանկացել է 5 միլիարդով ծախել Արցախը: Այն ժամանակ ես ասացի, որ Սամվել Բաբայանն ասում է այն թիվը, որով իրենք Նիկոլի հետ պատրաստ են ծախել Արցախը: Հիշո՞ւմ եք` Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Լուկաշենկոյի ընտրությունը: Տարօրինակ չի՞, որ բռնապետներին չսիրող Փաշինյանն առաջինն էր շնորհավորում Լուկաշենկոյի նախագահ դառնալը: Եղել է առաջարկ Նիկոլ Փաշինյանին, ու այդ առաջարկն առաջինն արել է Լուկաշենկոն: Բայց մի մոռացեք, որ Նիկոլը մեծագույն «քցող է», սրիկա, որ երբեք չի ցանկանա իրեն հասանելիք փողը կիսել որևէ մեկի հետ»,- երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա` իմանալով, որ փողի թեման ուժի մեջ է, Փաշինյանը որոշում է շրջանցել Լուկաշենկոյին ու խոսել անձամբ Ալիևի հետ:

«Երբ ես հայտարարեցի, որ Արսեն Խառատյանը Փաշինյանի լիազորությամբ գնում է Բաքու և հետ է գալիս, էլի չհավատացին: Բանակցությունների մասնակից էր նաև Արսեն Խառատյանը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինս պնդում է` Փաշինյանին անհրաժեշտ էր, որ այդ գումարն ինքը յուրացնի իր կնոջ հետ:

«Իհարկե, ինքը թուլափայ էր նախապատրաստել Սամվել Բաբայանի համար, որոշ գեներալների համար, որից հետո հերոսի կոչում տվեց հայրենիքը ծախելու համար: Ես բաց ասում եմ` Տիրան Խաչատրյան և Անդրանիկ Փիլոյան: Ու կպատմեմ, թե այդ ինչ օպերացիա էին կազմակերպել Աննա Հակոբյանի հրամանով, որին զոհ գնաց 1300 զինվոր, թուրքին մնաց 18 տանկ: Դա Արել է Անդրանիկ Փիլոյանը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց նաև, որ այդ գումարից բաժին է հասել նաև Դավիթ Տոնոյանին: Ասաց նաև, ո իր կարծիքով` այդ գումարի մեծ մասը գնացել է Կանադա, որտեղ հիմա գտնվում են Նիկոլ Փաշինյանի ավագ 3 երեխաները` դուստրերն ու տղան:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս