168.am-ն այսօր դիմել էր ԲԴԽ՝ ցանկանալով ճշտել՝ մարտի 23-ի հայտարարությունից անցել է շուրջ 3 օր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մակագրման ավտոմատ համակարգը վերականգնելու ուղղությամբ, ե՞րբ, ի վերջո, կոնկրետ կամ գոնե մոտավորապես կգործարկվի այն, ինչո՞ւ է ուշանում համակարգի գործարկումը:
Երեկ Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի ու իրավիճակի սրման հետ կապված՝ օրվա երեկոյան լրահոսում աննկատ մնաց Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունը. ընտրվել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմը:
Այս գործով շատ տարօրինակ գործողություններ են կատարվում: Հասկանալի է, որ հնչեղ քաղաքական գործ է, մեղադրանքներն էլ հատուկ քաղաքական մեղադրանքներ են, և այն անձինք, որոնք հետապնդվում են, տվյալ պարագայում քաղաքական հետապնդման են ենթարկվում: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով «Սիլվայի ենթադրյալ կաշառքի» գործով մեղադրյալ իր պաշտպանյալի՝ նախկին փոխվարչապետ, այժմ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի իրականացրած գործողություններին:
Այսօր երեկոյան Արցախից հերթական բոթը ստացանք. ադրբեջանցիները առանց կրակոցի անարգել գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու շարժվում են ռազմավարական Քարագլուխ բարձունքի ուղղությամբ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօր Դատարանը քննում է Վլադիմիր Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մերժման որոշման դեմ բողոքը:
Այսօր՝ 17:45-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, որոշում կկայացնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
168.am-ի հետ զրույցում, սակայն, դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մարտի 18-ին ասել էր. «Բանալիները տրամադրվել են: Ես չեմ կարող ԲԴԽ-ի հայտարարությունները մեկնաբանել»: Գոռ Աբրահամյանը նաև ասել էր՝ բանալիներն իրենց կողմից ուղարկվելու պահից սկսած՝ քրեական գործերի ավտոմատ մակագրման համակարգի գործարկման լրիվ պատասխանատվությունը ԲԴԽ-ինն է:
Մարտի 15-ին՝ առավոտյան, Շիրակի մարզի և Երևան քաղաքի նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր-հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։
Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել է դատարան՝ պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջով՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Մարտի 16-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:
Վերջին ժամանակներում երկրում քրեածին վիճակը նոր ռեկորդներ է սահմանում: Սպանությունները, սպանության փորձերը, ավազակային հարձակումները, կողոպուտները, գողություններն ու բնակարանային գողությունները սովորական բան են դարձել մեր կյանքում:
Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ՀՀ (Ազգային անվտանգության ծառայության) ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով առգրավված՝ դատական գործերի մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են։
168.am-ի տեսադաշտում այսօր հայտնված մի քանի իրադարձություններ հիմք տվեցին եզրակացնել, որ ցավալիորեն մեր երկրի կառավարումը պայմանավորված է իշխանության մարմինների գլխավոր դերակատարների անձնական շահերով, վրեժխնդրությամբ կամ ներանձնային փայլուն հարաբերություններով ու դրանց հետևանքներով:
168.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ Արթուր Գևորգյանի վերաբերյալ գործով պաշտպանական թիմը դատարան համապատասխան բողոք է ներկայացրել, որով իրենք խնդրել են հանել Գևորգյանի գույքերի նկատմամբ սահմանված արգելանքները:
«Ըստ մեղադրանքի՝ այն կարծես թե կապ չունի Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքի հետ, սակայն Լուսինե Ավետյանի և այս գործով պաշտպանական թևի կարծիքով՝ սա լրացուցիչ ճնշում է տիկին Ավետյանի նկատմամբ: Նախաքննության ընթացքում Լուսինե Ավետյանը երկու անգամ արդարացնող բնույթի ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետ Առուշանյանի վերաբերյալ, որից հետո Ավետյանին կալանավորել են, ինչից հետո Լուսինե Ավետյանը փոխել է ցուցմունքը, և Առուշանյանը կալանավորվել է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի պաշտպան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալին նոր մեղադրանք առաջադրելուն:
Օրեր առաջ Shamshyan.com-ը տեղեկացրեց, որ մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն. վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին:
Մարտի 4-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ ցանկանալով ճշտել՝ արդյո՞ք Կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվել է 2021թ. գարնանը պարեկային ծառայության Երևան քաղաքի կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման մրցույթը:
Մարտի 7-ին civilnet.am-ը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։
Մարտի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
2021թ. հոկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն խոշոր չափերով՝ 1.000.000 դրամ կաշառք ստանալու պահին բերման է ենթարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետին, 2 օպերլիազորներին ու ևս մի քանի անձի: Օպերլիազորներից մեկի մոտ հայտնաբերվել է գումարը՝ ծրարի մեջ դրված:
«Բովանդակային առումով նրա արածը նշանակում է՝ զրպարտել եմ, բայց վաղուց եմ զրպարտել, ոչինչ, ժամկետն անցել է, ես ոչ հերքելու եմ, ոչ էլ գումար եմ վճարելու: Եվ սա ստորագրում է երկրի ղեկավարը… Եվ սա՝ այն դեպքում, երբ Վահագն Վերմիշյանի թևերը կապել են ու «ռինգ» են մտցրել»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի պաշտպանը:
Նարեկ Մանթաշյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, բայց Քրեակատարողական ծառայությունն (ՔԿԾ) ամեն ինչ արեց, որ նա հրաժարվի քաղաքացիական հիվանդանոցում բուժվելուց: 8 հոգով հիվանդի կարգավիճակում գտնվող անձին հսկելը մեծ հոգեբանական ճնշում է ենթադրում, ու Նարեկ Մանթաշյանը գերադասեց վերադառնալ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ): Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Փետրվարի 18-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2020թ. մայիսին, Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» կոչված մեր երկիրը նույն ինդեքսում 34-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ փետրվարի 16-ին տեղի ունեցած 2-րդ նիստի ժամանակ Խորհուրդը նախագահող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն առաջարկեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին հենց այդ օրվանից առաջարկներ ներկայացնելու թույլտվություն տալ ու դրա վերաբերյալ հայտարարություն անել:
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել:
Արթուր Ղամբարյանն արդարադատության նախարարի ներկայացուցիչներին խնդրեց ասել՝ ինչ ընթացակարգի մասին են իրենք խոսում, որն օրենքով նախատեսված չէ:
ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, ինչպես իր նախորդը, իր պաշտոնավարման առաջին այցը կատարեց Արցախ, տարբեր հանդիպումներ ունեցավ Արցախի Հանրապետությունում, եղան հաղորդագրություններ:
Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով մանկավաճառության հայտնի գործով այս պահին էլ որպես մեղադրյալ է անցնում, զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) վերսկսվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի քննությունը: