«Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել. սպասում ենք որոշման». Տիգրան Խաչատրյանի պաշտպան

Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել: Դատական նիստը սկսվեց 15:15-ին, և ըստ էության դեռ չենք սկսել Տիգրան Խաչատրյանի ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության քննությունը: Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այս մասին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք՝ Տիգրան Գալստյանը մեղադրվում է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մայիսի 30-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

«Անձը բերման է ենթարկվում խուլիգանության կասկածանքով, ժամը 14:30-18:55-ը փաստացի մնում է ոստիկանության բաժնում, չեն կողմնորոշվում՝ ինչ անեն, վերջում անձին ձերբակալում են այլ հոդվածով՝ 316-ի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար, հաջորդ օրը մեղադրանք են առաջադրում արդեն 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Բենիկ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս