Մի հոգու մոտ աչքի այնպիսի վնասվածք էր, որ հետագայում կարող է լուրջ խնդիր ունենալ. Մանուշ Եսայան
Արաբկիրի բաժին հասել էի մոտ ժամը 22:00-ին: Արդեն բերման ենթարկվածները սենյակներում էին՝ թվով 9 հոգի: Նրանցից 4-ն ունեին լուրջ մարմնական վնասվածքներ, իսկ երեքին տեղեափոխել էին հիվանդանոց, որովհետև ակնհայտ էր, որ ունեին ջարդվածքներ:
Այս մասին երեկվա ոստիկանական բռնություններին ու ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին ու ձերբակալություններին նվիրված այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Մանուշ Եսայանը:
«Մի հոգու մոտ կոնկրետ աչքի մասում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում երիտասարդը, հնարավոր է, առողջական լուրջ խնդիրներ ունենար: Մյուսի մոտ, ով ավելի հասակով տղամարդ էր, կասկածներ կային, որ կրծքավանդակի մասում կոտրվածք կար, մի երիտասարդի մոտ էլ ծնոտի կոտրվածք կար: Այս ամենը տեսնելով՝ ես հասկացա, որ բերման ենթարկելու և հատուկ միջոցների ինստիտուտները Հայաստանում մեռել են»,- ասաց Մանուշ Եսայանը:
Մանրամասները՝ տեսանյութում