Նայեցի, դատավորը ոչ միչ տեղ չկա՝ ոչ իր տեղում, ոչ սեղանի տակ, ոչ աթոռների. Միհրան Պողոսյան
168.am-ը երեկ մանրամասնորեն անդրադարձել էր Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ քրեական դատարանում ստեղծված իրավիճակին, երբ պաշտպանը ոչ մի կերպ չէր կարողանում ոչ ծանոթանալ գործի նյութերին և ոչ էլ իմանալ անհապաղ քննության ենթակա գործի նիստի օրն ու ժամը:
Երեկ առավոտյան վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը մեզ տեղեկացրեց՝ այսօր՝ առավոտյան 10:00-ին, նշանակված է դատական նիստ:
Նիստը սակայն, ինչպես պարզվեց պաշտպանի հրապարակած տեսանյութից, չկայացավ: Դատավոր Տիգրան Սիմոնյանը չէր ներկայացել դատական նիստին:
«Ինձ անձամբ հեռախոսոազանգով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն էր տեղեկացրել, որ այսօր՝ առավոտյան 10:00-ին, նիստ է նշանակված: Ես դա համարել եմ պատշաճ ծանուցում ու եկել եմ նիստի, սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը չկա, չկա նաև դատախազը»,-դատական նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Միհրան Պողոսյանը:
Վերջինս նաև նշեց՝ ամեն տեղ փնտրել է դատավորին, անգամ սեղանի ու աթոռների տակ, բայց ոչ մի տեղ վերջինիս չի գտել:
Մանրամասները՝ տեսանյութում: