Աննա Հակոբյանը կառավարական առանձնատներում ապրելը համարում է հսկա հիմնարկում կենվորություն
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարական առանձնատների՝ իրենց կեցավայրի այգու լուսանկարներն ու գրել.
«Կառավարական ամառանոցում ապրելը նման է մի հսկա հիմնարկում կենվորության, ինչը սքողում ենք այսպիսի փոքրիկ սքանչալիքներով»:
Նախ ցավալի է, որ խմբագիր աշխատած, համապատասխան կրթությամբ տիկին Աննա Հակոբյանը չգիտի, որ հայերենում «սքանչալիք» բառ չկա:
Բայց դա դեռ մի կողմ, փաստորեն Շենգավիթ վարչական շրջանի իրենց հայտնի բնակարանից կառավարական առանձնատներ տեղափոխված Աննա Հակոբյանը, ով այդ հսկայական տարածքում առանձնապես շատ հարևաններ չունի, բացի Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի ընտանիքներից, համարում է, որ այնտեղ ապրելը հսկայական հիմնարկում կենվորություն է:
Աննա Հակոբյանը երևի լավ չի պատկերացնում կենվոր բառի իմաստը: Դիմենք բառարանների օգնությանը՝
Արդի հայերենի բացատրական բառարան
Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։
Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան
Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Երևանի Պետական Համալսարան, Երևան, 2009։
Ինչևէ, Աննա Հակոբյանը գտել է կենվորության վիշտը մեղմելու ձևը: