«Ոստիկանները մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց». Գայանե Պապոյան
Նախ եկեք վերահաստատենք մի պարզ բան. ոստիկանը ծեծելու միջոց չէ: Ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել ժողովրդին: Սակայն մենք երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում, բառի բուն իմաստով, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց: Կան բազմաթիվ տեսանյութեր՝ ինչպես էին ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառում:
Այս մասին երեկվա ոստիկանական բռնություններին ու ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին ու ձերբակալություններին նվիրված այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Գայանե Պապոյանը:
«Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, նա վերածվում է շարքային հանցագործի, ով այդ պահին ընդամենը կրում է ոստիկանական համազգեստ»,- ասաց փաստաբանը:
Վերջինս հավելեց նաև, որ գիշերվանից սկսվել են ծեծված քաղաքացիների ձերբակալությունները:
«Մեկ ամսից ավելի է, բազմաթիվ մեր պատվարժան քաղաքացիներ են ձերբակալվել, կալանավորվել, բայց չկա գեթ մեկ ոստիկան, ում գոնե մեղադրանք առաջադրված լինի առանց խափանման միջոցի կիրառման: