Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ. ՀՀ-ում նման որոշում կայացնում է Փաշինյանը. Արամ Վարդևանյան

Երեկ մենք ունեցանք ոստիկանական վարքագծի ծայրահեղ, հակաօրինական դրսևորում: Վերջին օրերին ոստիկանների կողմից դրսևորվող երբեմն սադրիչ վարքագիծը երեկ հասավ գագաթնակետին: Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ, խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ: Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ում, առանց Նիկոլ Փաշինյանի, նման որոշում չէր կարող կայացվել:

Այս մասին այսօր երեկվա դեպքերին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Բոլորը տեսել են՝ երեկ ինչ է կատարվել: Պռոշյան-Դեմիրճյան հատվածում եղել է խաղաղ հավաք: Երեկ իշխանական նյարդերն այնպիսին էին, որ գիտակցում էին՝ այլևս խաբելու տարբերակ չունեն, դրա համար տեղի ունեցավ այն, որ հատուկ միջոց կիրառվեց ժողովրդի դեմ: Հարյուրավոր քաղաքացիներ են մարմնական վնասվածքներ ստացել, բոլորը չէ, որ դիմել են հիվանդանոցներ, պատգամավորները՝  նույնպես»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ երեկ 7-8 հոգանոց ոստիկանական խմբերը շրջապատում էին քաղաքացիներին ու ծեծում:

«Մարդը վնասազերծված է, ձեռքերը՝ ոլորած, գալիս են, երեք ոստիկանով ծեծում են: դա ոստիկանի վարքագի՞ծ է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս