«Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Վերջին շաբաթների ընթացքում անակնկալ կերպով սկանդալի կենտրոնում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ապա Տիգրան Ավինյանի խորհրդական Սաշա Կատվալյանը:
Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ ՀՀ-ում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրականացնել տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքի ձեռքբերման և այլ իրավական գործարքներ։ Սա նշանակում է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները միայն ՀՀ-ում հաշվառվելուց հետո կարող են հանձնել վարորդական իրավունքի թեստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ:
«Ես պիտի խնդրեմ, որ վերացնեք դա: Անհարմար է նույնիսկ: Ամոթ է: Ո՞ւմ դեմ եք խափանում, ի՞նչն եք խափանում»,- այսօր մեկնարկած դատաքննության ժամանակ, խափանման միջոցի վերացման միջնորդության հարցի շրջանակում ասաց ՀՀ նախկին վարչապետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը:
Դատական նիստը սկսվեց Հրանտ Բագրատյանի անձի նույնականացմամբ, որից հետո դատավարության կողմերն ասացին՝ դատավորին բացարկի միջնորդություն չունեն հայտնելու: Պաշտպանության կողմը, սակայն, ներկայացրեց քրեական վարույթը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությունը ներկայացրեց Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը: Միջնորդության հիմքում դրված էր այն, որ օպերլիազորի ներկայացրած աղբյուրը չի համարվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում:
«Դ-20 դիվիզիոնի կորուստները բացառապես դիվիզիոնի հրամանատարության թերացման արդյունք են: Ջալալ Հարությունյանը դրա հետ որևէ կապ չունի: Քրեաիրավական առումով այստեղ որևէ խնդիր՝ Ջալալ Հարությունյանի հետ կապված, չկա: Եվ այս մասին նաև ստացել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի գրավոր կարծիքը, ով նույնպես նշել է՝ Ջալալ Հարությունյանը որևէ հանցանք չի կատարել»,- ասաց Արսեն Սարդարյանը:
Այս տարվա ապրիլի 12-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցու կողմից սպանվեց ԶՊՄԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը:
Թվում է, թե խնդիրն առավելագույնս պարզ է. դրա մասին Ազգային ժողովի (ԱԺ) իրավաբանական ծառայությունն էլ է բացասական եզրակացություն տվել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից էլ է դիրքորոշում արտահայտվել և անտեսվել ժողովրդավարություն բեմադրող քաղաքական ուժի կողմից: Ուրեմն ինչո՞ւ է ՍԴ-ն հետաձգում գործի քննությունը: Իրականում ՍԴ-ն անելանելի իրավիճակում է հայտնվել, ու հիմա պարզապես ժամանակ է ձգում՝ «երկնքից 3 խնձոր ընկավ» տրամաբանության մեջ հրաշքի սպասումով:
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Մամուլն արդեն տեղեկացրել է, որ օրերս իրավապահները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առևտրի բաժնի պետ Հրայր Արամյանին և կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը, որը հանրության շրջանում հայտնի է՝ որպես «Գեբելսի գործ»:
Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:
Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ սեպտեմբերի 19-ին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման օրը նրա կատարած մի գրառման առիթով։
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի բռնազավթման ալիևյան խորհրդանիշ «Երկաթե բռունցք» հուշարձանը կտեղադրվի Ստեփանակերտում: Անգամ տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես է հուշարձանը տեղափոխվում Ստեփանակերտ:
«Հիմա, որ ես ասեմ՝ ով կարող է լինել ընդդիմության առաջնորդ, ինձ կարող է՝ ուտեն: Արմեն Աշոտյանն ինձ համար քաղաքական առումով կատարյալ ընդդիմադիր լիդեր է, որովհետև նա սմերտնիկ է, մահապարտ։ Նիկոլն Արմեն Աշոտյանից վախենում է, որովհետև Արմենը բացառիկ ինտելեկտուալ է: Էն, որ մարդիկ կան, չէ՞, որ ասում են՝ Նիկոլը տուպոյ է… Տուպոյը դուք եք: Նիկոլը բացարձակ տուպոյ չէ: Ինքը բնատուր խելք ունի, շատ լավ նյուխով, ֆանտաստիկ, կատարյալ քաղաքական կենդանի է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքական գործիչ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ինքը փորձագետին հարցրել է՝ քննիչի կողմից հանձնարարություններ, մեկնաբանություններ, պարզաբանումներ եղե՞լ են փորձաքննության հետ կապված, ինչին նա պատասխանել է՝ հարցադրումներ են եղել:
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Գարիկ Գալեյանի հոր՝ Մխիթար Գալեյանի գործով դատական նիստը: Դատական նիստին Գարիկ Գալեյանը ներկայացել էր իր պաշտպանի՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ միասին: Դատարանին, դատախազներին բացարկի, իսկ պաշտպաններին վարույթից հեռացնելու միջնորդություն չներկայացվեց:
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Գարիկ Գալեյանի հոր՝ Մխիթար Գալեյանի գործով դատական նիստը: Քննվում էր Գարիկ Գալեյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
«Այս քրեական գործը հարուցված է 2019թ.-ից, կոնկրետ այս դրվագը քննարկման առարկա է 2021թ.-ից: Գրիգորի Խաչատուրովն այս դրվագով իմ մասնակցությամբ 2022թ. նոյեմբերին հարցաքննվում է, ու 2023թ. մարտի 16-ին որոշում են նրան կալանավորել այն հիմնավորմամբ, թե իբր նախաքննությունն ակտիվ փուլում է, վկաներ պիտի հարցաքննվեն, առերեսումներ պիտի տեղի ունենան, որոնց վրա 3 տարի անց Գրիգորի Խաչատուրովը կարող էր անօրինական ազդեցություն ունենալ»,- այսօր հերթական անգամ հետաձգված դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:
Այսօր Երևան քաղաքի քրեական դատարանի Աջափնյակ և Դավիթաշեն նստավայրում՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, սկսվեցին հասարակական գործիչ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ դատական լսումները:
Հիմա եթե Գլխավոր դատախազությունը կարող է ասել, թե ինչ վտանգներ է չեզոքացրել նախորդ 3 տարիների ընթացքում՝ Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ հարուցված քրեական գործերի ու դրանց շրջանակում իրականացված ենթադրյալ գործողությունների մասին տեղեկություն չտրամադրելով, միգուցե վերանայենք մեր մոտեցումները:
Դեռևս այս տարվա հունիսի 26-ին 168.am-ը հանրությանը տեղեկացրել էր, որ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Հոկտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված շինծու քրեական վարույթի շրջանակում ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցի փոփոխության՝ պաշտպանության կողմի միջնորդության քննությունը:
Դեռևս 2022թ. մարտին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասել էր. «Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում, դաշտային աշխատանքներին»: Այդ օրը Կառավարությունն այդ աշխատանքների համար գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։ Հիմա արդեն «Հայկական խաչմերուկը» դարձել է «Խաղաղության խաչմերուկ», և […]
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում այսօր շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործի քննությունը: Դատաքննությունը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 12-ին. այսօր ընթանում է թվով 3-րդ դատական նիստը:
«Հայության համար Հոկտեմբերի 27-ը ողբերգական էր, բայց Վազգեն Սարգսյանի համար, իր անձի, իր ապրածի, իր գաղափարների, պայքարի համար այս օրերն ավելի ողբերգական են: Արցախի հանձնումով Վազգենին ևս մեկ անգամ սպանեցին»,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
«Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ազգին հաղթել արտաքին ներգործությամբ, ուղիղ թշնամական գործունեությամբ անհնար է լինում կամ շատ բարդ: Տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով հայ ազգի վրա ներազդել հնարավոր է լինում ներսից: Այդպիսի օրինակ էր Հոկտեմբերի 27-ը, և նաև վերջին նորագույն պատմությունը ցույց տվեց, որ Արցախի հանձնումը, ՀՀ անվտանգային երաշխիքների թուլացումը մեր հակառակորդների համար հեշտ եղավ ապահովել՝ ներսից թուլացնելով երկիրը»։
Քարոզչամեքենաները նրա համար են, որ սպասարկեն կոնկրետ շահեր, ու երևի թե դրանք կյանքի իրավունք ունեն: Կա պահանջարկ, առաջարկը չի ուշանում: Հայաստանում դրանց մեջ առանձնանում է Հանրային հեռուստաընկերության (Հ1) քաղաքական հաղորդումների բլոկը՝ իր հսկայական ռեսուրսներով, իր տակ դրված ահռելի միջոցներով, ի դեպ՝ պետական, հանրության գրպանից, ասել է թե՝ հարկատուների հարկերի հաշվին սնվող: Հանրային հեռուստաընկերություն կոչվող քարոզչամեքենան սպասարկում է կոնկրետ մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի ու մեկ քաղաքական թիմի՝ ՔՊ-ի ու նրա արտաքին կուրատորների շահերը, ու դա անում է բավականին արդյունավետ: