Քաղաքապետարանում խուզարկություն է. Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, ուր գտնվում է Քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչությունը:
168.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,-ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից: