Երբ իրականացնում էի իմ տխչահռչակ ուղիղ եթերը, իմ հայրենիքի մի կտորը ձեռքից գնում էր. Նարեկ Մալյան
Այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ժամանակ հնչեցին կողմերի եզրափակիչ ելույթները:
Վերջինս նախ ասաց՝ երբ իրականացնում էր իր տխչահռչակ ուղիղ եթերը, իր հայրենիքի մի կտորը ձեռքից գնում էր:
«Երբ մտա բանտախուց, առաջին բանը, որ հեռուստացույցով տեսա, այն էր, որ Արցախն այլևս մերը չէ: Այսօր Ոսկեպարն է վտանգված, թշնամին արդեն Ներքին Հանդում է»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ այս դահլիճում ի սկզբանե իրավաբանություն չի եղել, և յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ իրավաբանությունը դատական նիստերի այս դահլիճում բռնաբարվել է:
«Ես գիտեի, որ ինձ կալանավորելու են: Դեռևս հուլիս ամսին հորս, ընկերներիս, մտերմներիս ասել էի՝ ինձ կալանավորելու են: Արմեն Աշոտյանի կալանքից 10 օր առաջ գիտեի, որ նրան կալանավորելու են: Ինչևէ: Լայվը, որ ես արել էի, նպատակ ուներ իմ տեղորոշումը ցույց տալ մարդկանց»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նարեկ Մալյանը, սակայն, իր խոսքը չավարտեց: Երբ անդրադարձավ գլխավոր դատախազին, հանրային մեղադրողը միջամտեց, ապա վիճաբանություն սկսվեց, որին մասնակցեց նաև դատավորը, ինչից հետո վերջինս որոշեց՝ 5 րոպե ընդմիջումից հետո դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով. Դահլիճից բացականչություններ էր լսել:
Հընթացս առգրավվեցին նաև լրագրողների խոսափողները. Դատական կարգադրիչները որևէ բացատրություն չտվեցին՝ լրագրողներին հորդորելով դիմել Բարձրագույն դատական խորհրդին:
Նկատենք, որ իր խոսքի սկզբում Նարեկ Մալյանն ասել էր՝ դատավորի համար անակնկալ ունի: Անակնկալը տեղի չունեցավ: Դատավորը կանխեց նրա հանրային խոսքի հնչեցումը:
Մանրամասները՝ տեսանյութում: