ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրում են Նարեկ Սամսոնյանին անմարդկային դաժանությամբ ձերբակալող ոստիկանների գործողությունները

Այսօր առավոտյան իր բնակության վայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել են «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Որոշ փաստաբաններ նաև խոշտանգման տարրեր էին տեսել հրապարակված տեսանյութի մեջ:

168.am-ը ՀՀ Ներքին գործերի նախարարություն դիմեց՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ոստիկանության աշխատակիցներն անհամաչափ բիրտ ուժ չեն կիրառել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ:

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություններ են սկսվել»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս