Մաշտոցի անձնագրային բաժնում տեղի ունեցածի վերաբերյալ ՆԳՆ-ում նշանակվել է ծառայողական քննություն

Քիչ առաջ 168.am տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին ահազանգում էր Աջափնյակի Ոստիկանության անձնագրային բաժանմունքում տիրող բարքերի մասին:

«Այս աշխատակիցը որակավորում չունի: Քաղաքացուն 3 անգամ սխալ թղթերի հետևից ուղարկել է ՔԿԱԳ, հիմա էլ ոստիկանություն են կանչել»,-ասում է քաղաքացի Թումասյանը՝ ցույց տալով արտասվող մի կնոջ, որը չի կարողանում ստանալ իր երեխաների անձնագրերը:

168.am-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ հրապարակման առնչությամբ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվում է ծառայողական քննություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031