ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդում այսօր Իրավագիտության ֆակուլտետի դեկան էի ընտրում: Դեռևս նախորդ տարվա հունվարի 168.am-ը գրել էր, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությունը փոխելու որոշում է ընդունել, որով որով բուհ-ական ինքնավարությունն իսպառ կվերացվի: Ըստ նորացված կանոնադրության՝ ԵՊՀ-ի ֆակուլտետների դեկաններին այժմ ոչ թե ֆակուլտետի գիտխորհուրդն է ընտրում, այլ ԵՊՀ-ի: ԵՊՀ գիտխորհուրդն է նաև հաստատում դեկանների հաշվետվությունները, արդեն ընտրված դեկանները պետք է հաշվետու լինեն նոր կարգի համաձայն, այսինքն՝ ԵՊՀ գիտխորհրդին: Այսինքն՝ կարող են չընդունել արդեն ընտրված դեկանների հաշվետվությունը, ու դա ունենա հետևանք, ընդհուպ՝ լիազորությունների դադարեցում:

Նոր կարգով այսօր ընտրվեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը: Այդ պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ֆակուլտետի գործող դեկան Գագիկ Ղազինյանի տեղակալ Հարություն Խաչիկյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանը:

Հարություն Խաչիկյանը  ներկայացնում է Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնը: Դատելով նրա գիտական աշխատանքներից՝ վերջինս քրեակատարողական օրենսդրության մասնագետ է:

Դեկան ընտրությունն առանց անակնկալների չանցավ: Արգելվեց լրագրողների մուտքը գիտխորհրդի նիստերի դահլիճ: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դեկանի ընտրությունն ավարտվել է: Իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Հարություն Խաչիկյանը ԵՊՀ գիտխորհրդի 59 կողմ ձայներով: Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8-ը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Իրավագիտության ֆակուլտետը վերջին 28 տարիների ընթացքում գլխավորում էր Գագիկ Ղազինյանը:

Տեսանյութեր

Լրահոս