ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ

Այսօր Երևանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում շարունակվում է Վայոց ձորի ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ՝ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցի քննությունն ընդդեմ իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանի:

Նա պահանջում է Ավետիք Իշխանյանին պարտավորեցնել հերքել, իր կարծիքով՝ զրպարտությունները, և վճարել դրամական փոխհատուցում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանը գրառում էր կատարել, որում խոսել էր դաժան ծեծի ենթարկված և 4 տարի անց կոմայի մեջ գտնվող ու այդպես էլ մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործի մասին:

Տրդատ Սարգսյանը խնդրահարույց է համարել գրառման հետևյալ հատվածը. «Այսօր մահացավ 2019թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Ավետիք Իշխանյանի ներկայացուցիչը դատարանում փաստաբան Զարուհի Նախշքարյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս