ՄԻՊ-ը խուսափում է գնահատականներ հնչեցնել. Ի՞նչ է ուսումնասիրում Մանասյանը` ակնհայտ բիրտ ուժի գործադրմամբ Սամսոնյանին բերման ենթարկելու տեսանյութում

Այսօր առավոտյան իր բնակության վայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել են «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Որոշ փաստաբաններ նաև խոշտանգման տարրեր էին տեսել հրապարակված տեսանյութի մեջ:

168.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հարցում կատարեց՝ արդյո՞ք Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրավաչափ է:

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել,  և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031