Ինձ 2 ամիս ոտքից գլուխ «պռասլուշկա» են արել. կա՞ն էդ տվյալները գործի 36 հատորում, չկա՛ն. Արմեն Աշոտյան

«Այս գործը 35-36 հատոր է: Կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ առնվազն իմ անձին վերաբերող քնչական գործողությունների տվյալները փոխանցվեն ինձ, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ ինձ և իմ փաստաբանական թիմին լրացուցիչ փաստարկներով զինելով՝ պաշտպանություն իրականացնելու համար: Ինձ 2 ամիս ոտքից գլուխ «պռասլուշկա» են արել: Կա՞ն էդ տվյալները, չկան: 8 տարի վաղեմության բոլոր զանգերս վերծանել են: Կա՞ն դրանք, չկան: Չկան, որովհետև մեջը ջուր է: Բայց ես ուզում եմ տեսնել դրանք»,-ասաց Արմեն Աշոտյանը այսօրվա դատական նիստում՝ հավելելով՝ ինքը պահանջում է իրեն վերաբերող նյութերը:

Վերջինս նշեց՝ իրեն այդ նյութերը պետք են ապացույցների հետազոտման նյութերին կցելու համար:

«Հիմա Դուք որոշեք: Ես ուզում եմ՝ արտաքին ու ներքին դիտման, թվային խուզարկության, 8 տարվա զանգերիս ու հաղորդագրություններիս վերծանման վերաբերյալ բոլոր նյութերն ունենալ»,-ասաց Արմեն Աշոտյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս