Գագիկ Բեգլարյանի հատուկ ծրագիրը՝ էլեկտրոնային առևտուրը զարգացնելու համար

Գագիկ Բեգլարյանը որոշել է զարկ տալ էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ցանցային պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը, որի համար տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ծրագիր է մշակել: Այն ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում և սպասում է գործադիրի հաստատմանը:

 Ըստ ծրագրի՝ XX դարի վերջին տասնամյակը դարձավ համաշխարհային տնտեսության մեջ արմատական փոփոխությունների շրջան` փոխելով տնտեսական արժեքների մասին ավանդական պատկերացումները: Այս փոփոխությունների համար խթան է հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, որը սերտ կապված է համաշխարհային տնտեսության հետ: Առևտրային գործարքների իրականացման գոյություն ունեցող տեխնոլոգիաները արմատապես փոխվել են: Ստեղծվել է բիզնեսի համար նոր էլեկտրոնային միջավայր «Էլեկտրոնային առևտուր»:

 «Էլեկտրոնային առևտրի զարգացումը ինքնանպատակ չէ և օժանդակելու է Հայաստանում տեղեկատվական ենթակառուցվածքի շուկայում ժամանակակից պահանջների համապատասխանության խնդրի լուծմանը: Էլեկտրոնային առևտրի առավելությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս մատակարարման ծախսերը կրճատել 20-30%-ով»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

 Այն երկրներում, որտեղ էլեկտրոնային առևտուրը առավել զարգացած է (ԱՄՆ, Ճապոնիա և ԵՄ երկրներ), այդպիսի մոտեցումը մարմնավորվում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման համակարգի ստեղծման մեջ (Enterprise Resource Planning), որը դարձել է էլեկտրոնային առևտրի հիմնական ենթակառուցվածքը: Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հաշվի առնել առևտրի զարգացման ընդհանուր տենդենցները, այդ թվում`  էլեկտրոնային առևտրի ոլորտում:

 ՀՀ բանկերի կողմից թողարկված Վիզա և Մաստեր քարտ միջազգային վճարային քարտերի քարտապանները կարող են իրականացնել առևտուր համացանցում, այդ թվում նաև իրականցել վաճառք։ ՀՀ ԿԲ-ն սկսել է բանակցությունները PayPal ընկերության հետ՝ Հայաստանում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնման վերաբերյալ, այսինքն՝ PayPal ընկերության միջոցով իրականացնել ոչ միայն գնումներ, այլ նաև հնարավորություն ունենալ իրականացնել վաճառք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30