
ԱԷԿ-ի կյանքը կերկարաձգվի ևս 10 տարով

Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկը կաշխատի մինչև 2026 թվականը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԷԿ-ի գործունեության ժամկետը նածխատեսվում է երկարաձգել 10 տարով: Մինչ այդ, ՄԱԳԱՏԵ-ի համաձայնությամբ, ԱԷԿ-ի շահագործման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թ-ը: Ըստ Ա.Մովսիսյանի՝ այդ ընթացքում կկառուցվի նոր էներգաբլոկը:
ԱԷԿ-ի կյանքը ևս տարի երկարաձգելու որոշումը բխում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործոնից: Մինչ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը արևմտյան մասնագետները շարունակում էին պնդել, որ Հայկական ԱԷԿ-ը պետք է շուտափույթ կերպով հանել շահագործումից, քանի որ դրա արդիականացումը չի կարող ատոմային անվտանգության միջազգային չափանիշների համապատասխանություն ապահովել։ Այժմ ԱԷԿ-ի հարցերով ՀՀ կառավարությանն աջակցելու է ռուսական «Ռոսատոմը»:
Ի դեպ՝ կառավարության այսօրվա նիստում պետք է քննարկվեր ԱԷԿ-ի գործունեության երկարացման մասին որոշումը, սակայն վերջին պահին հարցն օրակարգից հանվել էր: