Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանը տեղյակ չէ՞ կեսնաթոշակային բարեփոխումների ընթացքից

«Պատրա՞ստ ենք մենք վաղվա օրը դիմավորելու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք վաղը արևածագը ունենալու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք վաղը մարդու աշխատածը մարդուն տրամադրելու, թե՞ ոչ: Պատրա՞ստ ենք այնպես փոխել մեր ամբողջ համակարգը՝ սոցիալական, տնտեսական, կենսաթոշակային, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր աշխատանքի տերը լինի: Այո´, մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,- այսօր նման հայտարարություն արեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք պատրա՞ստ ենք 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը:

Պատագամավորը հայտարարեց, թե խնդիրներ կլինեն և մինչև 2015 թ. կլինեն օրենսդրական շատ փոփոխություններ, որոնց կարիքը կառաջանա ընթացքում:

Հակոբյանի խոսքով՝ 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50.000 դրամ՝ այսօրվա 45.000 դրամի փոխարեն, իսկ առավելագույնը 20 անգամ ավելի, և պետությունը յուրաքանչյուր աշխատողի համար կենսաթոշաային ֆոնդին կփոխանցի նրա աշխատավարձի 5%-ը: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ եթե նվազագույն աշխատավարձը բաձրանա, մասնավորը, թեև չկարգավորվող շուկա է, բայց նույնպես ստիպված կինի աշխատավարձերը բարձրացնել՝ կադրեր չկորցնելու համար:

Ի դեպ, Հակոբյանը հայտարարեց, թե առ այսօր ոչ մի ՀՀ քաղաքացի չի միացել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, ինչն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: 168.amգրել էր, որ մինչ օրս միայն 2 քաղաքացինե են համարձակվել դառնալ կամավոր բաղադրիչի մասնակից, և 2-ն էլ ոչ պետական հատվածից են, իսկ ՀՀ պաշտոնյաները, կարծես, դեռ խուսափում են օրինակ ծառայել մյուս քաղաքացիների համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս