Որ դեպքում հրաժարական կտա Գագիկ Բեգլարյանը (տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց, որ իր հրաժարականի վերաբերյալ «Ավտովարորդների պաշտպանության» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի պահանջները «պատվիրված» են:
«Բոլորդ տեսնում եք` էդ տղայի հոգեվիճակը, առաջին ասուլիսում պահանջում էր, որ եթե միջմարզայինի ուղեվարձը նախարարը չբարձրացնի` հրաժարականն ենք պահանջելու, իսկ վերջին ասուլիսում կարմիր գծերի համար էր իմ հրաժարականը պահանջում: Էդ տղային դրդողները էդ վիճակը պիտի հասկանան ու չշարունակեն»,- ասաց Գ.Բեգլարյանը:
Հարցին՝ ո՞ր դեպքում նա հրաաժարական կտա, Բեգլարյանը պատասխանեց. «Աստված մի արասցե, միայն հիվանդության դեպքում»:
Ի դեպ՝ խոսելով Մաքսային միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ, Բեգլարյանը մի «բացահայտում» արեց՝ ասելով «ստորագրման օրվանից» բավականին շատ աշխատել է այդ ուղղությամբ և բավականին հետաքրքիր պատկեր է ստացել, որ շատ դրական տնտեսական առավելություններ կարող է ՀՀ-ն ունենալ: Թե ե՞րբ են ՀՀ ներկայիս ղեկավարները հասցրել «ստորագրել»` պարզ չէ: