
«Նաիրիտի» աշխատակիցները վաղը երթով կգնան Բաղրամյան 26

«Նաիրիտի» աշխատակիցները որոշել են վաղն առավոտյան 8:30-ին հավաքվել գործարանի մուտքի մոտ և երթով շարժվել դեպի ՀՀ կառավարության շենք ու ՀՀ նախագահի նստավայր: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձն ու խոստացված աշխատանքը:
«Գործարանում իրավիճակը խառն է»,- մեզ հետ զրույցում ասաց «Նաիրիտի» արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը՝ նշելով, որ հստակ տեղեկություն կարող է տալ վաղը:
Ըստ նրա՝ այժմ կուտակվել է մոտ 1 տարվա աշխատավարձի պարտք:
168.am-ը գրել էր, որ այս տարի հուլիսին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել էր, որ կվճարեն 2 ամսվա աշխատավարձ, որոնցից 1-ը որոշ ժամանակ անց վճարվել է, իսկ երկրորդը, որ պետք է փոխանցվեր մինչև սեպտեմբերի 1-ը, աշխատակիցները մինչ օրս չեն ստացել: