«Ժողովուրդը պատրաստ է միահամուռ «ոչ» ասել իշխանության վերարտադրության նկրտումներին»

Ժողովուրդը պատրաստ է միահամուռ «ոչ» ասել իշխանության վերարտադրության նկրտումներին: Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ սա է պատճառը, որ իշխանությունը հասկացել է, որ ընտրակեղծարարության սովորական միջոցներով հնարավոր չի լինի ապահովել ցանկալի արդյունք և փորձում է ավելացնել հնարավորությունները: Այդ նպատակով, Լ. Զուրաբյանի կարծիքով, «այո»-ի քարոզարշավի շտաբի պետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, նրա տեղակալներ՝ Արմեն Երիցյանը և Վիգեն Սարգսյանը, նաև ԱԺ է բերվել նույնականացման քարտերի օրինագիծը: Լ.Զուրաբյանի գնահատականով՝ սա ցույց է տալիս, թե ինչքան մտահոգ է իշխանությունը:

Նա կոչ արեց ժողովրդին՝ հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում մասնակցել «ոչ»-ի շարժման հանրահավաքին:

Տեսանյութեր

Լրահոս