
«Հլա էդ մարդուն հարցրեք՝ իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխից իմպիչմենտ ա ուզում». Սեյրան Սարոյանը՝ Անդրիաս Ղուկասյանի մասին

Այսօր ԱԺ շենքի մոտ «Նոր Հայաստան» նախաձեռնության կազմակերպած նստացույցի, նախաձեռնության համակարգողներից Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Էդ էլ պարապ ա՝ սաղ օրը նստացույց: Հլա էդ մարդուն հարցրեք՝ իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխից իմպիչմենտ ա ուզում: Նոր Սահմանադրությունը միայն մեկ մարդու համար չէ, մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն ինչից վեր օրենքն է: Ժամանակը ցույց կտա, որ այ էս օրվա մեր քայլը ճիշտ ա: Մարդիկ բոլորը կեթան, կանցնեն, օրենքը կմնա»: Ս. Սարոյանը չհամաձայնեց, որ մյուս օրենքները չեն գործում. «Ո՞ր մեկը, սկզբից սուտի շուխուռն էթում ա, հետո էդ անտերը պարզվում ա, չէ՞, քննություն ա եթում»: