
«Թող բացեն Անդերսենի գրքերը կարդան». Վահան Բաբայանի հորդորը՝ «Նոր Հայաստանին»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» նախաձեռնության հայտարարած մոբիլիզացիան և իշխանափոխությունն անիրատեսական է համարում: 168.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ դա հեքիաթի ժանրից է:
«Թող բացեն Անդերսենի գրքերը կարդան»,- խորհուրդ տվեց Վ.Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի ժամանակ շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նա չէր մանրամասնել, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության, սակայն իշխանություններին երկու ճանապարհ էր հուշել՝ հեռանալ խաղաղ ճանապարհով, կամ՝ ժողովրդի կողմից բռնությամբ: