«Եկել եք «սատանի մայլեն», ուզում եք քյանդրբազ խաղալ». Գագիկ Ջհանգիրյանը՝ Կարեն Անդրեասյանին

«Դուք ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ»,- այսօր ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ըստ նրա՝ օմբուդսմենը եկել է «սատանի մայլեն» և ուզում է քյանդրբազ խաղալ:

«Ես գտնվում եմ Ազգային ժողովում, ոչ թե սատանի մայլում»,- հակադարձեց Կ.Անդրեասյանը:

Ըստ նրա՝ հրաժարականի կարիք ամենևին չունի, որովհետև կարծում է, որ այս պայմաններում շատ քչերը կարող են անել այն աշխատանքը, որն այսօր ինքն է անում և հենց տեսնի որևէ մեկին, որն ավելի կոնկրետ ու հստակ ծրագրեր կներկայացնի, կքննարկի. «Ինչ վերաբերում է հաճույք պատճառելուն, այդ հաճույքի բավարարումը ես զգացել եմ: Հարյուրից մեկին եթե կարողանում ես օգնել, դա այնքան հաճույք է, որ ծածկում է մնացած բոլոր խնդիրները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031