«Մեր ժողովուրդը հավասարապես կուշտ է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից». Մարգարիտ Եսայան

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ միայն ԱԺ դահլիճում մարդու իրավունքների 131 պաշտպան կա:

«ՄԻՊ-ը պարտավոր չէ լինել ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, այլ պետք է լինի այդ երկուսի մեջտեղում: Մեր ժողովուրդը հավասարապես կուշտ է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից»,- ասաց Մ.Եսայանը:

Ըստ նրա՝ օմբուդսմենի ինստիտուտը ՀՀ-ում կայացած է, բայց հենց դա երբեմն խանգարում է. «Ես կգերադասեի ավելի տարեց, ավելի փորձառու, ավելի հարուստ կենսափորձ ունեցող, թացն ու չորը ջոկող, կյանքի երկար ճանապարհ անցած մի կերպար լիներ: Բոլոր բացերը, որ ես նկատում եմ, գալիս են նրանից, որ Կարենը մի առավելություն ունի՝ ինքը երիտասարդ է»:

Մ.Եսայանը հայտարարեց, որ վերամբարձություն է նկատում զեկույցում, ինչը, սակայն, անվանեց «տաժանակիր աշխատանք»՝ կատարված 43 իրավաբանների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս