«Հոկտեմբերի 27-ի գործն ինչ-որ ժամանակ կբացահայտվի». Գալուստ Սահակյան
«Մեծ ցավ է, որը նույնիսկ ժամանակի ընթացքում սպիանում է, բայց երբեք ու երբեք չի ոչնչանալու»,- այսօր ԱԺ այգում հուշարձանի մոտ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ գործն ինչ-որ ժամանակ կբացահայտվի, և դա կապված է մեր պետության հզորությունից, որը մի օր անպայման կգտնվի: Գ.Սահակյանի խոսքով՝ նման իրողությունների բացահայտման համար քաղաքական կամքը չէ որոշիչը, այլ պետք է իրավական փաստարկներով բացահայտվեն, ինչն այսօր չկա: