
«Մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի»

«Յուրաքանչյուր հայ մարդ ունի կասկածներ: Այդ կասկածները քաղաքական են: Դժվար է կասկածներով ապրել: Կասկածները անհատների հետ կապված չեն: Ես մտածում եմ, որ ավելի բարձր տեղերից էր դա, մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել, ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը»,- այսօր Ազգային ժողովում Հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գորիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ կատարվածը պետական դավադրություն էր: Ա.Սարգսյանը վստահություն հայտնեց, որ եթե լինի այդ ոճրի բացահայտման հնարավորություն, ներկայիս նախագահ, նախկին ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանը կարող է բացահայտել. «Այսօր կան մարդիկ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանն էլ է մեղավոր, բայց ես այն համոզման եմ, որ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ»:
Ըստ Ա.Սարգսյանի՝ Նաիրի Հունանյանին պետք է դեմ տալ պատին, որ չկարողանա չխոսել: