«Ուզում ես վախցրա, ինչ ուզում ես արա, մեկ ա էթալու ա զանավիսկի հետևը, ինչ ուզենա անի». Սեյրան Սարոյան

«Մենք ո՞ւր ենք գնում, դեմոկրատիա, չէ՞: Հիմա օրենքներ ենք անում, ամեն ինչ անում ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, հո էսի հավերժ չի, հո Սարոյանը հավերժ դեպուտատ չի լինելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների դրական կողմերի մասին:

«Ոչ»-ի ճակատի մոբիլիզացիայի ու իշխանափոխության մասին հայտարարությունների վերաբերյալ Ս.Սարոյանը հայտարարեց. «Ո՞վ ա ճնշելու, ո՞ւմ են ճնշելու: Այ մարդ, թող սաղ ժողովուրդը քվերակություն անի, ամեն ինչ կտենաք»:

Ըստ Սարոյանի՝ սահմանադրական փոփոխությունները Ռոբրետ Քոչարյանի վերադարձը կանխելու համար չեն. «Պահ-պահ-պահ: Մի անձնավորեք, ոչ մեկին ոչ պահելու համար ա, ոչ գալու, ոչ էլ չանելու համար ա: Բոլոր մարդիկ փոխվելու են, ժամանակը կգա, սաղս էլ կփոխվենք, կեթանք մեր տները: Ես բանակում չէ՞ի առաջ, հիմա բանակում գիտե՞ք՝ ինչքան ջահել տղերք կան»:

Նա նշեց, որ մասնակցելու է «այո»-ի քարոզաշավին, հանդիպելու ու զրուցելու է իր ընտրատարածքի մարդկանց հետ: Լրագրողի դիտարկմանը, որ Էջմիածնում վեխենում են Սեյրան Սարոյանից ու Մանվել Գրիգորյանից և հենց վախի մթնոլորտն է ապահովում ցանկալի արդյունքներ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Դու էլ մուտիկոլվա ես անում, ընչի՞ չես ասում, որ մեզի սիրում են, ասում ես՝ վախենում են: Մեզի սաղ էլ սիրում եմ, հո զոռով չենք էթա… Որ մտար զանվիսկի հետևը, ով եկավ քեզ նայեց: Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես վախցրա, ինչ ուզում ես արա, մեկ ա էթալու ա զանավիսկի հետևը, ինչ ուզենա անի»:

 

Տեսանյութեր

Լրահոս